Վերջապես գնեցի բնակարան. Հրանուշ Հակոբյան - RadioVan.fm

Онлайн

Վերջապես գնեցի բնակարան. Հրանուշ Հակոբյան

2017-02-20 04:25 , Общество, 1359

Վերջապես գնեցի բնակարան. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ապրում էր ծնողների տանը, արդեն իր սեփական, 3 սենյականոց բնակարանն ունի, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցում: Այդ մասին նա հայտնել է Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ժամանակ: Նախարարը, հիշեցնենք, իր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էր, թե 2000 թվականից սկսած հավաքում է իր աշխատավարձը՝ բնակարան գնելու նպատակով: «Բացարձակ Արժեք»-ի հաղորդավարի այն դիտարկմանը, թե նա դա կարող էր անել հիփոթեքային վարկի միջոցով՝ նախարարն արձագանքել է՝ «Նախարար ասելով դուք ի՞նչ եք հասկանում, դա միլիոնատե՞ր է, ի՜նչ է: Դա իր աշխատավարձն է, որը ստանում է պետությունից (1200 ԱՄՆ դոլար): Իմ եկամուտը իմ աշխատավարձն է և, նաև համալսարանում իմ դասավանդման գումարները: Ես նաև ձևակերպեցի ավանդներ և ահագին տոկոսներ ստացա: Այդ բոլորը միասին օգնեցին, որ ես կարողանամ գնել (խմբ. բնակարան)»:

Лента

Рекомендуем посмотреть