Վաղ առավոտյան 2-3-բալլանոց երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելք - RadioVan.fm

Онлайн

Վաղ առավոտյան 2-3-բալլանոց երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելք

2021-02-17 14:10 , Общество, 847

Վաղ առավոտյան 2-3-բալլանոց երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть