Զորացրված 40 երիտասարդ անվճար ծրագրավորում կսովորի - RadioVan.fm

Онлайн

Զորացրված 40 երիտասարդ անվճար ծրագրավորում կսովորի

2017-02-20 01:35 , Общество, 851

Զորացրված 40 երիտասարդ անվճար ծրագրավորում կսովորի

«Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի շրջանակում բանակից զորացրված շուրջ 40 երիտասարդ ծրագրավորման անվճար դասընթացների մասնակցության հնրավորություն կստանա: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Ապրիլյան պատերազմից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարեց ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ոլորտի մասնագիտական պահանջարկը: Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ իրենց թիմը բարձր է գնահատում հայրենքի պաշտպանության գործում երիտասարդների ներդրումը և ցանկանում է աջակցել նրանց մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրն իրականացվում է Սիներջի ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համատեղ ջանքերով: Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները:

Лента

Рекомендуем посмотреть