Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ

2021-02-18 15:03 , Общество, 152

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

«Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով»,-ընդգծում են գերատեսրությունից:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1485 է:

Лента

Рекомендуем посмотреть