Ալիևին կանգնեցնելը պարտադիր է. Նիդեռլանդներում ՀՀ դեսպան - RadioVan.fm

Онлайн

Ալիևին կանգնեցնելը պարտադիր է. Նիդեռլանդներում ՀՀ դեսպան

2021-02-18 19:25 , Политика, 868

Ալիևին կանգնեցնելը պարտադիր է. Նիդեռլանդներում ՀՀ դեսպան

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Արցախում հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար:

Նա Twitter-ում գրել է․

«Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի ու ջիհադականների ագրեսիան կանգնեցրած հրադադարի հաստատումից 100 օր անց էլ ադրբեջանական ռեժիմը հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու հրադադարի դրույթները: Իլհամ Ալիևին կանգնեցնելը պարտադիր է»,-գրել է Տիգրան Բալայանը՝ տեղադրելով նաև պատճեն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ)՝ փետրվարի 1-ի հրապարակած հայտարարությունից։

Հիշեցնենք՝ նշյալ հայտարարությամբ ՄԱԿ-ի 7 փորձագետները, այդ թվում` կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, արտադատարանական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը և բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները, կոչ են արել շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում գերեվարվածներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու համար։ Փորձագետները, միաժամանակ, նախազգուշացրել են, որ անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չհայտնելը կամ աճյունների վերադարձը մերժելը կարող է գնահատվել որպես «բռնի անհետացում», «առևանգում»: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արվել «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ եղանակով ստուգել զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Лента

Рекомендуем посмотреть