Եղանակի պատճառով Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Եղանակի պատճառով Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ

2021-02-19 13:39 , Общество, 914

Եղանակի պատճառով Արցախում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն կատարվի․ ԱԻՊԾ

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն ինչպես երեկ, այսօր ևս՝ որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1485 է:

Лента

Рекомендуем посмотреть