«10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Սյունիքի ուղղությամբ ցանկացած կրակոց կանոնավոր ընդունելու կոչով - RadioVan.fm

Онлайн

«10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Սյունիքի ուղղությամբ ցանկացած կրակոց կանոնավոր ընդունելու կոչով

2021-02-19 13:43 , Право, 1005

«10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Սյունիքի ուղղությամբ ցանկացած կրակոց կանոնավոր ընդունելու կոչով

Ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր կրակոց` այդ մասին տարածած հայտարարությունում շեշտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։ Նա տարակուսած է Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցների մասին վերջին օրերին արվող հրապարակումներից, որոնցում նշվում է, որ դրանք անկանոն են կամ պարզապես օդ են կրակվում:

ՀՀ օմբուդսմենի դիտարկմամբ՝ տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը:

ՄԻՊ-ը հռետորական հարցեր է բարձրացնում․

1) Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում:

2) Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում և որը գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:

Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Հետևաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»,-ասված է Արման Թաթոյանի հայտարարությունում։

Նշենք՝ ՀՀ ՄԻՊ-ն ավելի վաղ Կապան համայնքի գյուղերում ադրբեջանական կրակոցները փաստող ապացույց էր ներկայացրել՝ տեսանյութի տեսքով, անհանգստություն հայտնել, որ ադրբեջանցիները գտնվում են Ներքին Հանդի գործող դպրոցից 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա։

Հիշեցնենք՝ Կապան համայնքի Ագարակ գյուղի հարևանությամբ դեպի օդ ադրբեջանցիների անկանոն կրակոցներից հետո տվյալ հատվածում օրերս ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ։

Лента

Рекомендуем посмотреть