Վանաձորում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 11 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

Վանաձորում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 11 քաղաքացի

2021-02-19 15:45 , Общество, 1014

Վանաձորում աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 11 քաղաքացի

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 11 քաղաքացի: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով, որ նրանք փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։ Նշվում է, որ ևս 1 բնակիչ էլ հոսպիտալացվել է հետո։

«Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть