ՀՀ հետ 30 տարվա դիվանագիտական կապ ունեցող Լիտվան հպարտ է՝ առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ հետ 30 տարվա դիվանագիտական կապ ունեցող Լիտվան հպարտ է՝ առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը

2021-02-19 17:35 , Политика, 209

ՀՀ հետ 30 տարվա դիվանագիտական կապ ունեցող Լիտվան հպարտ է՝ առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը

Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Լիտվայի դեսպանատնից՝ շեշտելով, որ համագործակցությունը ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:

«Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։

Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին:

Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,-ասված է դեսպանության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть