ԱՄՆ մայրուղիներից մեկին տեղադրված հակահայկական գովազդային վահանակը հայ համայնքի ջանքերով հեռացվել է - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ մայրուղիներից մեկին տեղադրված հակահայկական գովազդային վահանակը հայ համայնքի ջանքերով հեռացվել է

2021-02-19 17:50 , Политика, 261

ԱՄՆ մայրուղիներից մեկին տեղադրված հակահայկական գովազդային վահանակը հայ համայնքի ջանքերով հեռացվել է

Փենսիլվանիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական, ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական գովազդային վահանակը հեռացվել է ԱՄՆ Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց:

Նշվում է, որ գովազդային վահանակը, որի վրա գրված է եղել «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյո՞ք պատրաստ են հայերը», պատվիրված է եղել թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակի կողմից։

Lamar Advertising ընկերությունը հաստատել է, որ մայրուղում տեղադրված վահանակը հանվել է տեղի ժամանակով առավոտյան 8-ի դրությամբ:

«Դրական արդյունքը վկայում է ատելության գործողությունների և պատմության խեղաթյուրման ցանկացած փորձի դեմ Ֆիլադելֆիայի հայ համայնքի միասնականության մասին։ Հայաստանն ունի և միշտ ցանկանալու է խաղաղություն»,-ասված է Փենսիլվանիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть