Գյումրու թիվ 25 դպրոցի դասադուլ արած ուսուցիչներին տեղեկացրել են, որ աշխատավարձ չեն ստանա․ պատգամավոր Հովսեփյանը բարձրաձայնում է - RadioVan.fm

Онлайн

Գյումրու թիվ 25 դպրոցի դասադուլ արած ուսուցիչներին տեղեկացրել են, որ աշխատավարձ չեն ստանա․ պատգամավոր Հովսեփյանը բարձրաձայնում է

2021-02-19 17:53 , Общество, 930

Գյումրու թիվ 25  դպրոցի դասադուլ արած ուսուցիչներին տեղեկացրել են, որ աշխատավարձ չեն ստանա․ պատգամավոր Հովսեփյանը բարձրաձայնում է

Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա: Այդ մասին ահազանգում է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա հույս է հայտնում, որ պատկան մարմնինները հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և չեն ստորադասի մի մեծ համայնքի շահերը։

«Ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից»,- հորդորում է պատգամավորը՝ շեշտելով, որ ստիպված է հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները, նրա որակմամբ, ամոթալի են:

«Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին, բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»,-ֆեյսբուքյան գրառումը եզրափակել է օրենսդիրի ներկայացուցիչը։

Лента

Рекомендуем посмотреть