Իրանցու մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար - RadioVan.fm

Онлайн

Իրանցու մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար

2021-02-22 15:22 , Право, 242

Իրանցու մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030  ադամանդե քար

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար:

Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть