«Վան»-ը՝ տարվա լավագույն ռադիոկայան․ կայացել է «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը - RadioVan.fm

Онлайн

«Վան»-ը՝ տարվա լավագույն ռադիոկայան․ կայացել է «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը

2021-02-22 15:57 , Культура, Шоу бизнес, 428

«Վան»-ը՝ տարվա լավագույն  ռադիոկայան․ կայացել է «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը

2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվել են 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները։

Նախօրեին, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացել է «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը, որում հայտարարվել են լավագույնների անունները։

Ըստ այդմ՝

«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը,

«ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը՝ «Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն»,

«Տարվա լավագույն վճարային համակարգ»՝ «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերություն,

«ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1՝ «Տարվա լավագույն ռադիոկայան»,

«Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»` «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն,

«Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիր»՝ «ՄՈՒԿՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոն,

«Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝ «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» առևտրի կենտրոն,

«Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութների ցանց» ՝ «ՎԵԳԱ» ընկերություն,

«Տարվա բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանց»՝ «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ» ընկերություն,

«ՏԱՐՎԱ լավագույն բանկ»՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ,

«Տարվա լավագույն գինի արտադրող ընկերություն»՝ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերություն,

«Տարվա լավագույն արագ սննդի ցանց»՝ «ԿԱՐԱՍ» Ազգային սննդի ցանց,

«Տարվա լավագույն հեռուստաընկերություն»՝«ԱՐՄԵՆԻԱ TV» հեռուստաընկերություն։

«Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, լավագույնը «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի ներկայացնող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։

Լավագույնը ճանաչված ընկերություններին հանձնեցինք երկլեզու պատվոգրեր/հայերենով և անգլերենով/, միջոցառման անցկացման համար ընտրեցինք հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան կարպետ» համալիրը, մրցանակաբաշխությունը չվերածեցինք շոուի, հրավիրեցինք միայն մեկ կատարողի՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանին։ Մի խոսքով՝ կարևորել էինք ազգայինը։ Մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ,-նշում են մրցանակաբշխության կազմակերպիչ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայից, որի նախագահն է Արամ Նավասարդյանը։

Ընդգծվում է՝ «Լավագույն Հայկական Բրենդ 2020» նախագծի նպատակն է կարևորել հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը, ինչպես նաև քաջալերել ընկերություններին՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

Մրցանակաբաշխությունը, որի գլխավոր պրոդյուսերը Էդգար Այվազյանն է, կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

Лента

Рекомендуем посмотреть