Ե՞րբ կօգտագործվի «Իսկանդերը» - RadioVan.fm

Онлайн

Ե՞րբ կօգտագործվի «Իսկանդերը»

2017-02-22 21:50 , Общество, 837

Ե՞րբ կօգտագործվի «Իսկանդերը»

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործման մասին Հայաստանը որոշում կկայացնի՝ կախված իրավիճակի զարգացումից: Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարող եմ նշել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Ըստ այդմ, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա, առաջին հերթին, զսպման զենք է: Բոլորովին ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է սառեցնի ցանկացած տաք գլուխ՝ որոշումների կայացման առումով»,-նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ վերահաստատելով, որ նախորդ տարի Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին և դրանք կառավարում են Հայաստանի ԶՈՒ սպաները: Վիգեն Սարգսյանը, այդուհանդերձ, չի հստակեցրել, թե ինչ պայմաններով է այդ զենքը տրվել Հայաստանին՝ հարցը դասակարգելով «հույժ գաղտնի» տեղեկատվությունների շարքին:

Лента

Рекомендуем посмотреть