ՀՀ ՄԻՊ-ը զգոնության և համերաշխության կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՄԻՊ-ը զգոնության և համերաշխության կոչ է անում

2021-02-25 15:34 , Право, 890

ՀՀ ՄԻՊ-ը զգոնության և համերաշխության կոչ է անում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայաստանյան ներքաղաքական զարգացումների առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:

Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:

Նշենք՝ ավելի վաղ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործումից զերծ մնալու կոչ է արել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Лента

Рекомендуем посмотреть