Մայր Աթոռը հորդորում է բոլոր ուժերին ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ - RadioVan.fm

Онлайн

Մայր Աթոռը հորդորում է բոլոր ուժերին ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ

2021-02-25 15:36 , Общество, 917

Մայր Աթոռը հորդորում է բոլոր ուժերին ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ զարգացումներին։

Այս մասին նշվում է Մայր Աթոռի հայտարարությունում, որը տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Հայտարարությունում ընդգծվում է․

«Հետպատերազմյան ճգնաժամային

այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի»։

Лента

Рекомендуем посмотреть