Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է․ ԶՈւ ԳՇ-ն վերահաստատում է վարչապետի հրաժարականի պահանջի իր դիրքորոշումը - RadioVan.fm

Онлайн

Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է․ ԶՈւ ԳՇ-ն վերահաստատում է վարչապետի հրաժարականի պահանջի իր դիրքորոշումը

2021-02-25 15:54 , Политика, 1032

Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է․ ԶՈւ ԳՇ-ն վերահաստատում է վարչապետի հրաժարականի պահանջի իր դիրքորոշումը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ իր կողմնակիցներին 16․00-ին հրավիրելով Հանրապետության հրապարակ։

Лента

Рекомендуем посмотреть