ԱԺ շենքի մոտ վրաններ են տեղադրվում․ ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյանը փակ պահելու մասին - RadioVan.fm

Онлайн

ԱԺ շենքի մոտ վրաններ են տեղադրվում․ ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյանը փակ պահելու մասին

2021-02-25 20:06 , Политика, 992

ԱԺ շենքի մոտ վրաններ են տեղադրվում․ ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյանը փակ պահելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները, որոնք այսօր 15․00-ին հրավիրվել էին Ազատության հրապարակ՝ ավարտին հասցնելու կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը՝ Ազատության հրապարակից շարժվել են Ազգային ժողովի (ԱԺ) շենքի մոտ, որտեղ փակել են Բաղրամյան պողոտան:

«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,-իր ելույթում ասել է ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ժողովրդին կոչ անելով չհոգնել, որովհետև ապագա բոլոր սերունդների համար են հիմա պայքարում, նրա ձևակերպմամբ, պատմական պահ է, պետք է լինել խիզախ, տոկուն, համբերատար։

«Որևէ մեկը չփորձի իր հայտարարություններով մեր ժողովրդին վախեցնել, դուք պարտավոր եք մեր ժողովրդի հետ հաշվի նստել, պարտավոր եք բանակի հետ հաշվի նստել, դուք դավաճանել եք մեր ժողովրդին։ Նորից ենք կրկնում՝ առանց արյուն, անցնցում, արագ հեռացիր»,-իր հերթին ասել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայտնելով, որ կմոտեցնեն վրաններ, ջուր, թեյ, հնարավորություններ, վառարաններ, որպեսզի ցուցարարները կարողանան ցրտին դիմանալ։

Лента

Рекомендуем посмотреть