Նախագահ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

2021-02-26 12:51 , Политика, 949

Նախագահ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Նախագահի գրասենյակից ընդգծում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:

Հիշեցնենք՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։

Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ հայտնելով, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ դիմել է նախագահին։ Նախագահականում ստացել են առաջարկությունը, սակայն համաձայն Սահմանադրության՝ նախագահը երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:

Նախագահի գրասենյակը տարածած հայտարարությամբ ընդգծելով, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ, անթույլատրելի է համարել նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:

Лента

Рекомендуем посмотреть