«Հեռու է իրականությունից և հիմնազուրկ»․ իշխանական պատգամավորը՝ ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

«Հեռու է իրականությունից և հիմնազուրկ»․ իշխանական պատգամավորը՝ ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը

2021-02-26 16:28 , Политика, 1032

«Հեռու է իրականությունից և հիմնազուրկ»․ իշխանական պատգամավորը՝ ռազմագերիների մասին Ալիևի հայտարարությանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր գերիներին, Ադրբեջանում մնացածները դիվերսանտներ են, Հայաստանի և ցանկացած երկրի կողմից շահարկումներն անընդունելի են»:

Նշենք՝ Ալիևն այդ մասին ասել է օտարերկրյա լրատվամիջոցների համար հրավիրված մամլո ասուլիսում։

«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին, հեռու է իրականությունից և հիմնազուրկ։

Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից՝ Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,-գրել է Նազելի Բաղդասարյանը:

Лента

Рекомендуем посмотреть