Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է ներկա իշխանություններին - RadioVan.fm

Онлайн

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է ներկա իշխանություններին

2021-02-26 18:17 , Политика, 1034

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է ներկա իշխանություններին

«Հայաստանում, իմ գնահատականով, մարդկանց առնվազն 80 տոկոսը դեմ է իշխանությանը»-այդ մասին այսօր, Բաղրամյան պողոտայում 13։00-ին նախատեսված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հայտարարելով, թե,-պլան Ա-ն (Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրելը) իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն, ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե պլան Բ-ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Պլան Բ-ն դա ոչ թե դու՝ ինքդ ես իրականացնում, այլ ժողովուրդը՝ ինքը բախում է տեղի ունենում, անհամաձայնություն է տեղի ունենում՝ ինքն իրեն բռնկվում է»։

Հանրահավաքից հետո կայացել է երթ, որը մեկնարկել է Հանրապետության նախագահի նստավայրի տարածքից, ապա ընթացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի կողքով դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Գլխավոր դատախազություն։

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ Շարժման ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը գերատեսչության ներկայացուցիչներին կոչ է արել «սրբագրել» «Իսկանդեր»-ի վատ աշխատանքի, ապա Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, նրա խոսքով, հեղինակազրկում են Հայաստանը միջազգային դաշտում:

Գլխավոր դատախազին ու դատախազության արժանապատիվ աշխատակիցներին էլ դիմելով՝ երթի մասնակիցները հորդորել են կատարել իրենց սահմանադրական պարտականությունը և կառավարության աթոռը զավթած անձին ձերբակալելու ու կալանավորելու ցուցում տալ:

Զինված ուժերի նախկին զինվորականներին, սպաներին ու պահեստազորայիններին էլ կոչ է արվել միանալ պայքարին և կանգնել Հայոց բանակի կողքին:

Երթի մասնակիցներն այնուհետ վերադարձել են Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ ժամը 18:00-ին մեկնարկելու է հաջորդ հանրահավաքը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть