Կայացել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Մինասյանի և Մանուկյանի հանդիպումը նախագահ Սարգսյանի հետ - RadioVan.fm

Онлайн

Կայացել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Մինասյանի և Մանուկյանի հանդիպումը նախագահ Սարգսյանի հետ

2021-02-26 18:54 , Политика, 1027

Կայացել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Մինասյանի և Մանուկյանի հանդիպումը նախագահ Սարգսյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես հաղորդվել էր այսօր ավելի վաղ, հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արծվիկ Մինասյանի և Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ:

«Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։

ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի հետ, որին պաշտոնից ազատելու առաջարկով Արմեն Սարգսյանին երեկ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահը մինչ այս պահը չի ստորագրել փաստաթուղթը՝ հայտնելով, որ, համաձայն Սահմանադրության, երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:

Лента

Рекомендуем посмотреть