Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտայում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտայում

2021-03-01 12:38 , Общество, 986

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտայում

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»,-մանրամասնում են գերատեսչությունից:

Лента

Рекомендуем посмотреть