99 համարի երթուղում այսօրվանից վերսկսվում է աշխատանքը՝ 13 նոր ավտոբուսով - RadioVan.fm

Онлайн

99 համարի երթուղում այսօրվանից վերսկսվում է աշխատանքը՝ 13 նոր ավտոբուսով

2021-03-01 15:04 , Общество, 840

99 համարի երթուղում այսօրվանից վերսկսվում է աշխատանքը՝ 13 նոր ավտոբուսով

Այսօրվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչեւ 23.00։

Հիշեցվում է՝ պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը»,-տեղեկացվում է տարածած հաղորդագրությամբ, որում, միաժամանակ, ընդգծվում է, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ավտոբուսի սրահը տեսահսկվում է։

Лента

Рекомендуем посмотреть