ԳԱԱ-ն իշխանություններից պահանջում է զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից - RadioVan.fm

Онлайн

ԳԱԱ-ն իշխանություններից պահանջում է զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից

2021-03-01 17:46 , Политика, 792

ԳԱԱ-ն իշխանություններից պահանջում է զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարել հանդես գալ նոր հայտարարությամբ։

Հայտարարությունում ասված է․

«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։

Ի պատասխան հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի, վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։

Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»:

Հիշեցնենք՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ավելի վաղ հանդես է եկել վարչապետի և նրա գլխավորած կառավարության հրաժարականի պահանջով։

Лента

Рекомендуем посмотреть