Ազգային պետության լուծումների փնտրտուք է գնում - RadioVan.fm

Онлайн

Ազգային պետության լուծումների փնտրտուք է գնում

2021-03-03 12:17 , Глумово утро, 452

Ազգային պետության լուծումների փնտրտուք է գնում

Ռադիո Վանի այսօրվա հյուրերն են «Հայկական ընտրություն» հասարակական շարժման ներկայացուցիչներ Արմեն Հովհաննիսյանն ու Արմեն Աղայանը։

Խոսելով Հայաստանում ստեղծված բևևռացված իրավիճակից, և պատասխանելով մեր հարցին՝ արդյոք համարում են շարժման ներկայացուցիչներն իրենց երրորդ ուժ թե ոչ, մեր հյուրն ասաց․

«Թերևս ոչ, որովհետև երրորդ ուժ որպես այդպիսին գոյությւն չունի, գոյություն ունի երրորդ ուժի փնտրտուք՝ ազգովի այդ երրորդ ուժն ենք փնտրում։ Ու դրա տարբեր ձևակերպումները կա։ Ամենատարածվածներից մեկը՝ ոչ իշխսնություն, ոչ ընդդիմություն, ոչ հները, ոչ նորերը, այլ ապագա ենք ընտրում, կամ ազգային պետության լուծումների փնտրտուք է գնում՝ թե ով կարող է այդպիսի լուծում առաջարկել։ Եվ «փրկիչների» փնտրտուք էլ կա ՝ ոչ հների, ոչ էլ նորերի մեջ, բայց ումից, որտեղից, ինչ ռեսուրսներով, դա բոլորովին էլ պարզ չէ»։

Թե ինչ են առաջարկում «Հայկական ընտրություն» հասարակական շարժման անդամները, ինչպիսի լուծումներ՝ մեր տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть