Տիրան Խաչատրյանը վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահի հրամանագիրը․ հայցադիմումը դատարանում է - RadioVan.fm

Онлайн

Տիրան Խաչատրյանը վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահի հրամանագիրը․ հայցադիմումը դատարանում է

2021-03-04 18:16 , Право, 214

Տիրան Խաչատրյանը վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահի հրամանագիրը․ հայցադիմումը դատարանում է

Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի օրերս պաշտոնանկ արված նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դիմումն ընդունվել է նախօրեին՝ մարտի 3-ին։ Հայցապահանջը «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելն է։ Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, վարչապետի առաջարկի հիման վրա, ՀՀ նախագահը փետրվարի 24-ին ստորագրեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ազատման հրամանագրին նախորդել էր Տ․ Խաչատրյանի հարցազրույցը, որում, ի պատասխան «Իսկանդեր»-ի 10 տոկոս պայթելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն վերաբերյալ հարցին, թե, արդյո՞ք, եղել են հիմքեր նման հայտարարության, գեներալը ծիծաղել էր՝ ընդգծելով, որ նման բան հնարավոր չէ։

Лента

Рекомендуем посмотреть