Թուրքիան և Ադրբեջանը հերթական զորավարժությունը կանցկացնեն՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան և Ադրբեջանը հերթական զորավարժությունը կանցկացնեն՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով

2021-03-05 15:54 , Мир, 306

Թուրքիան և Ադրբեջանը հերթական զորավարժությունը կանցկացնեն՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով

Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ այս տարվա թվով երկրորդը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան գրառումից տեղեկանում ենք, որ 6-շաբաթյա հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Թուրքիայում։

Ըստ հրապարակման՝ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- ընդգծվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություն էին անցկացրել նաև 2021-ի փետրվարի 1-12-ը՝ Կարսում։

Лента

Рекомендуем посмотреть