Անհետ կորածների խնդրով ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն է դիմել շուրջ 2500 մարդ - RadioVan.fm

Онлайн

Անհետ կորածների խնդրով ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն է դիմել շուրջ 2500 մարդ

2021-03-05 16:19 , Общество, 1048

Անհետ կորածների խնդրով ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն է դիմել շուրջ 2500 մարդ

Անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել, ընդհանուր առմամբ, մոտ 2 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից (ՊՆ):

«ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է աշխատանքը ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով, բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաև «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,-նշվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, որում հիշեցվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00: 00-ից, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ։

Лента

Рекомендуем посмотреть