«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը»․ Արցախի նախագահը՝ շնորհավորանքով - RadioVan.fm

Онлайн

«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը»․ Արցախի նախագահը՝ շնորհավորանքով

2021-03-05 17:05 , Политика, 901

«Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը»․ Արցախի նախագահը՝ շնորհավորանքով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարեդարձերի առիթով շնորհավորել է Արցախի հերոսներ Վազգեն Սարգսյանին, Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ:

Лента

Рекомендуем посмотреть