Լևոն Արոնյանին հանձնվել է ֆիզկուլտինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը - RadioVan.fm

Онлайн

Լևոն Արոնյանին հանձնվել է ֆիզկուլտինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

2021-03-05 18:46 , Спорт, 240

Լևոն Արոնյանին հանձնվել է ֆիզկուլտինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին այսօր պաշտոնապես հանձնվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը։

Այն շախմատիստին հանձնվել է ԲՈւՀ-ի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքների մեկնարկից առաջ՝ ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից հիշեցնում են, որ ԼևոնԱրոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել է դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ վկայագրի հանձնման արարողությունը պարբերաբար հետաձգվել է։

Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը օրերս հայտնեց, որ «ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելով՝ կայացրել է հարազատ երկրից հեռանալու բեկումնային որոշում»։

Երեկ շախմատիստին է դիմել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը։

Лента

Рекомендуем посмотреть