ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրալյան գրատեսակով և խոշոր տառաչափով:
«Քվեակարգը նոր է, այդ առումով առավել կարևորում է նման նախաձեռնությունը: Մեզ համար խիստ կարևոր է յուրաքանչյուրի ընտրական իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ձեռնարկը անձամբ հանձնելով հասցեատերերին:
Ուղեցույցները տպագարվել են Կույրերի միավորման տպարանում: