«Ցավի և պայքարի Մարտի 8»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը կանանց հրավիրում է «Եռաբլուր» այցի - RadioVan.fm

Онлайн

«Ցավի և պայքարի Մարտի 8»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը կանանց հրավիրում է «Եռաբլուր» այցի

2021-03-08 13:23 , Политика, 848

«Ցավի և պայքարի Մարտի 8»․ «Հայրենիքի փրկության շարժում»-ը կանանց հրավիրում է «Եռաբլուր» այցի

«Հայրենիքի փրկության շարժում»-ը որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փետրվարի 25-ից փակ է պահում Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարակից տարածքը , այսօր՝ ժամը 16։00-ին, կանանց հրավիրում է մասնակից լինել այցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Շարժման ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«ՑԱՎԻ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻ 8

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելուՁեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք,

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»։

Лента

Рекомендуем посмотреть