Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ

2017-02-24 07:35 , Общество, 1440

Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ

Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։ Այդ մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում «ՊՐՈՖՊԱՆԵԼ» ընկերությունը կիրականացնի շուրջ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։

Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար՝ ՀՀ-ում արևային վահանակների արտադրությանը զարկ տալու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть