«Ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով»․ ԱԺ մուտքերը փակ պահող ընդդիմությունը՝ պատգամավորներին «կամ-կամ»-ի առաջարկով - RadioVan.fm

Онлайн

«Ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով»․ ԱԺ մուտքերը փակ պահող ընդդիմությունը՝ պատգամավորներին «կամ-կամ»-ի առաջարկով

2021-03-10 15:11 , Политика, 876

«Ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով»․ ԱԺ մուտքերը փակ պահող ընդդիմությունը՝ պատգամավորներին «կամ-կամ»-ի առաջարկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները, որոնք փետրվարի 25-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին (ԱԺ) հարակից տարածքը, գիշերն անցկացրել են Դեմիրճյան փողոցում՝ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով Ազգային ժողովի մուտքը փակ պահելով նաև այդ հատվածում։

Հիշեցնենք՝ քաղաքացիները նախօրեին Դեմիրճյան փողոցը փակեցին

Շարժման համակարգող, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր նաև հայտարարություն է տարածել, որում նշում է․

«Արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։

Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։

Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»։

Պատրաստեց Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть