Հայտնաբերվել է ևս 6 աճյուն, որոնումներն այսօր Հադրութի և Վարանդայի ուղղություններում են - RadioVan.fm

Онлайн

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն, որոնումներն այսօր Հադրութի և Վարանդայի ուղղություններում են

2021-03-11 10:13 , Общество, 1089

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն, որոնումներն այսօր Հադրութի և Վարանդայի ուղղություններում են

Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով, Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։

Նշենք՝ անբարենպաստ եղանակի պատճառով երկօրյա դադարից հետո երեկվանից որոնողական աշխատանքները վերսկսվել են, որի արդյունքում փրկարարները հայտնաբերելև տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1496 է:

Лента

Рекомендуем посмотреть