ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել ինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի գովազդը ռադիոյով, TV-ով կամ համացանցով. մշակվել է նախագիծ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել ինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի գովազդը ռադիոյով, TV-ով կամ համացանցով. մշակվել է նախագիծ

2021-03-13 01:55 , Экономика, финансы, 2098

ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել ինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի  գովազդը ռադիոյով, TV-ով կամ համացանցով. մշակվել է նախագիծ

ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառել է ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կիրառել նույն սահմանափակումները, որոնքկիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Օրենքի 15-րդ հոդվածում, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունը.

-արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորիկամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ Պետական վերահսկողական ծառայությանկողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ»ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման տեղեկանքի համաձայն՝ լայն տարածում են ստացելինտերնետ շահումով խաղերի գովազդը. հասարակական տրանսպորտում, փողոցներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով ընդհանուր գովազդվող առարկաների գերակշիռ մաս են կազմում համապատասխան (vivarobet.am, adjarabet.am, totogaming.am և այլն.) կայքերով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը:

«Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը և հանրային վնասի առկայությունը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացելհամապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում»,-նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է կառավարությունը՝ ակնկալելով ընդունման դեպքում խաղային ոլորտում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։

Այդպիսով՝ «ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով»՝ ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին:

Նախատեսվում է նախագծին օրենքի ուժ տալ պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հավելենք՝ մարտի 4-ին ներկայացված նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև մարտի 19-ը:

Лента

Рекомендуем посмотреть