Կապանի հենակետերից մեկում տիրող վիճակի մասին դիրքապահների տեսանյութի առնչությամբ նյութեր են պատրաստվում - RadioVan.fm

Онлайн

Կապանի հենակետերից մեկում տիրող վիճակի մասին դիրքապահների տեսանյութի առնչությամբ նյութեր են պատրաստվում

2021-03-15 15:24 , Право, 922

Կապանի հենակետերից մեկում տիրող վիճակի մասին դիրքապահների տեսանյութի առնչությամբ նյութեր են պատրաստվում

Սոցցանցերում տարածվող տեսանյութի առթիվ Կապանի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Աբրահամյան

Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ զիված ուժերի (ԶՈւ) մարտական հենակետում տիրող վիճակի հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։

Հ.Գ. Տեսանյութը կից չեմ հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով»,-գրել է նա։

Նշենք՝ երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Կապանի դիրքապահները՝ նշելով դիրքի տեղակայման վայրը, համարը, դժգոհում են կենսական տարրական պայմանների բացակայությունից, պատկան մարմինների անուշադրությունից՝ հայտարարերով, թե, իբր, «առավոտյան իրենց ասել են պոստը թողեն», մինչդեռ, նրանց պնդմամբ, սեփական ձեռքերով են «խրամատ փորել, մի լիտր սալյարկեն ինչ ա՝ ուզել են՝ չեն տվել»։

Նշյալ դիրքապահների այդ պնդումներին արձագանքեցին նույն տարածքում ծառայություն իրականացնող այլ սահմանապահներ՝ վերջինների հայտարարությունները որակելով իրականությանը հետ աղերս չունեցող։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть