Սուր շնչառական վարակների աշխուժացում հանրապետությունում. նախարարությունը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Սուր շնչառական վարակների աշխուժացում հանրապետությունում. նախարարությունը զգուշացնում է

2017-03-01 16:45 , Общество, 816

Սուր շնչառական վարակների աշխուժացում հանրապետությունում. նախարարությունը զգուշացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

• եթե վատառողջ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի,

• վատառողջ երեխային թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

• եթե Դուք կամ Ձեր երեխան հիվանդ եք, դիմե’ք տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին

• մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

• հագնվե´ք և երեխաներին հագցրե´ք եղանակին համահունչ,

• պահպանե´ք և երեխաներին սովորեցրե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

• հետևե´ք Ձեր և երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Лента

Рекомендуем посмотреть