«Գնացեք ձեր Ղարաբաղ»․ արցախցի աղջիկներին տաքսիից իջեցնելու միջադեպով ոստիկանություն հաղորդում է ներկայացվել - RadioVan.fm

Онлайн

«Գնացեք ձեր Ղարաբաղ»․ արցախցի աղջիկներին տաքսիից իջեցնելու միջադեպով ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

2021-03-25 19:42 , Право, 911

«Գնացեք ձեր Ղարաբաղ»․ արցախցի աղջիկներին տաքսիից իջեցնելու միջադեպով ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն ահազանգում է Հայաստանում ներազգային ռասիզմի դրսևորումների մասին։ Նա տեղեկացնում է, որ օրեր առաջ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել է արցախցի երկու աղջիկների և ասել՝ «Գնացեք ձեր Ղարաբաղ»:

«Լռե՞լ, թե չլռել»՝ հարց է բարձրացնում իրավապաշտպանը՝ ներկայացնելով միջադեպի գործով վարույթի ընթացքը։

«Մենք Ոստիկանություն էինք դիմել, նրանք շատ նորմալ վարույթ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ նրանք հնարավոր և անհրաժեշտ գործողությունները կատարում են: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը): Այս հոդվածը քիչ կիրառվող հոդված է, բայց այն պետք է կիրառվի, որպեսզի մարդիկ հասկանան, որն իրենց քայլը պատժելի արարք է: Մենք դեռ սպասում ենք պատասխանին, թե արդյոք կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նպատակն, ամենևին, այդ տաքսու վարորդին, որը Մելիքյանի տեղեկացմամբ՝ արդեն ազատված է աշխատանքից, բանտարկելը չէ։

«Ամենևին այն չէ, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվի: Մեր խնդիրն այն է, որ այս դեպքը բարձրաձայնելով՝ հետագայի համար բացառվի, այս մարդն էլ, մենք բավարարված կլինենք, որպեսզի ներողություն խնդրի, գիտակցի, որ դա անթույլատրելի վարքագիծ էր»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը։

Лента

Рекомендуем посмотреть