«Ո՛չ սրբապղծությանը». այս գրությամբ պաստառներով այսօր Ախալքալակի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ քաղաքային տոնավաճառներում վաճառվող կոշիկների, որոնց կոշկատակերին պատկերված է հայկական ծաղկավոր խաչ:
«Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով դիմեցին պատկան մարմիններին՝ պահանջելով հետաքննել և պարզել, թե որ երկրից է ներմուծվել հիշյալ կոշիկները և այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթների կրկնությունը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ջավախքահայ Արմեն Ավետիսյանը:
Լուսանկարները՝ օգտատիրոջ էջից.