«Կարծում եք դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ». սփյուռքահայը արձագանքում է վարչապետի կոչին - RadioVan.fm

Онлайн

«Կարծում եք դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ». սփյուռքահայը արձագանքում է վարչապետի կոչին

2017-03-01 12:25 , Общество, 900

«Կարծում եք դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ». սփյուռքահայը արձագանքում է վարչապետի կոչին

EU-Asia Business Finance Center Holding-ը, որի նախագահն է ազգությամբ հայ Աշոտ Գրիգորյանը, արձագանքնել է ՀՀ վարչապետի՝ օրեր առաջ սփյուռքահայությանն ուղղված կոչին՝ միավորվելու և միասին կառուցելու հայրենիքի ապագան:

Պատասխան նամակում մասնավորապես ասված է.

Պարոն Վարչապետ, մամուլով տեղեկացանք Ձեր այսպես կոչված սփյուռքահայությանն ուղղված կոչին, որով Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, եթե իհարկե արդեն մոռացել եք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Business Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիաից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված, պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը՝ որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ այդ գլոբալ, ազգանվեր գործարքը իրականություն չդարձնելու համար:

Այդ այցից անմիջապես հետո, Դուք հայտարարեցիք, որ EU-Asia Business Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, ներկայացման դեպքում կքննարկենք, չնայած որ ներկայացվել էր հսկայական, նախադեպը չունեցող ընդարձակ ծրագիր: Որից հետո ևս մեկ անգամ Նաիրիտի վերագործարկման այդ ծրագիրը ուղղարկվեց ՀՀ կառավարություն:

Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար:

Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը:

Որից հետո ցանկացած դիմում, գրություն ուղղված ՀՀ կառավարությանը կամ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Նաիրիտի հետ կապված, վերահասցեագրվել են Նաիրիտի սնանկության գործով կառավարչին կամ դատարան:

Պարոն Վարչապետ, և այս ամենից հետո կարծում եք, դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ: Նաիրիտի հետ կապված այս իրավիճակը անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի:

Եվ այս ամենից հետո Վարչապետը հանդես է գալիս կոչով ուղղված սփյուռքահայերին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընտրական PR ակցիա, որին այլ կերպ դժվար է գնահատական տալ:

Սա EU-Asia Business Finance Center Holding-ի համար խաբեության թարմ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս դիմելու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հայտարարելու, որ ՀՀ ներկայիս վարչապետը տարածում է ապատեղեկատվություն, ստեղծում է իր մասին երկրի տնտեսության վերականգնման խնդիրներով մտահոգ քաղաքացու իմիջ, սակայն այս ամենը ընդամենը արտաքինից, իրականում պատկերը լրիվ հակառակն է, և այս ամենը ընդամենը լավ կազմակերպված շոու է, իսկ վարչապետը, ինչպես նրան անվանել է նախագահը՝ շոումեն:

Նման քայլերով և կեցվածքով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝ Տիգրան Սարգսյանից, որի ժամանակ սկիզբ դրվեց տնտեսության այս և նմանատիպ այլ ավերիչ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Մենք ոչ միայն չէնք հավատում վարչապետի «կոչին», այլև խստորեն դատապարտում ենք այն, և կոչ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին չհավատալու և չընդառաջելու նման կեղծ կոչերին և հայտարարություններին:

Սա է մեր դիրքորոշումը, մեր տեսակետը, որը կարծում ենք կսթափեցնի ՀՀ կառավարությանը՝ կատարելու խելամիտ և իրական քայլեր, այլ ոչ թե զբաղվելու պարզ մանիպուլյացիաներով: Որն իհարկե ցանկության դեպքում կարող է դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության հետագա վիճակի վրա:


Лента

Рекомендуем посмотреть