Հայկական հենակետ շարքից հանելու լուրն ապատեղակետվություն է. Սենոր Հասրաթյան - RadioVan.fm

Онлайн

Հայկական հենակետ շարքից հանելու լուրն ապատեղակետվություն է. Սենոր Հասրաթյան

2017-03-02 23:55 , Общество, 788

Հայկական հենակետ շարքից հանելու լուրն ապատեղակետվություն է. Սենոր Հասրաթյան

«Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության: Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Лента

Рекомендуем посмотреть