44-օրյա պատերազմում մոտ 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել, 885-ը հաշմանդամություն է ձեռք բերել - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմում մոտ 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել, 885-ը հաշմանդամություն է ձեռք բերել

2021-03-29 17:27 , Общество, 923

44-օրյա պատերազմում մոտ 11 հազար հայ զինծառայող է վիրավորվել, 885-ը հաշմանդամություն է ձեռք բերել

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զինծառայողների, ԱԱԾ սահմանապահ զորքերի, կամավորների, ոստիկանների շրջանում վիրավորների թիվը մինչև 11 հազար է եղել։ Նրանց 2 տոկոսը լուրջ վնասվածքներ են ստացել, 7 տոկոսը՝ ծանր, 55 տոկոսի վնասվածքները թեթև են եղել։ Մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել 885 մարդ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից։

Ամփոփելով պատերազմի ընթացքում ռազմաբժշկական վարչության կատարած աշխատանքը, մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը, տվյալները հայտնել են ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի փոխանցմամբ էլ՝ պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ, ինչը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցներ։

«Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,-ընդգծել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը՝ տեղեկացնելով, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

Лента

Рекомендуем посмотреть