Վարդակակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն - RadioVan.fm

Онлайн

Վարդակակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն

2017-03-02 12:05 , Общество, 827

Վարդակակաչները մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն

Մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները կզարդարեն վարդակակաչները, որոնք էլ մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները կլինեն:

Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տեղեկացնելով, որ Հոլանդիայից ներկրվել է ավելի քան 500 հազար սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում:

Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի կպչողականության բարձր ցուցանիշ՝ վստահեցնում են քաղաքային իշխանությունները:

Лента

Рекомендуем посмотреть