Բաքուն Բահրեյնից պահանջում է դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը - RadioVan.fm

Онлайн

Բաքուն Բահրեյնից պահանջում է դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը

2017-03-02 11:55 , Общество, 828

Բաքուն Բահրեյնից պահանջում է դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը

Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը: Այդ մասին հաղորդում է haqqin.az-ը:

Աղբյուրի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Բահրեյնի Առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնական նամակ է ստացել, որում Բաքուն Բահրեյնի պատկան կառույցներից պահանջում է չներկրել Արցախում արտադրված ապրանքներ, քանի որ դա, պաշտոնական Բաքվի հիմնավորմամբ, «միջազգային իրավունիք նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում է»:

Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, «Արցախ Ֆրութ»-ի արտադրանքի մասին է:

Лента

Рекомендуем посмотреть