Լրագրողի բրոնզաձույլ արձանի ձեռքը և ոտքը գողանալու կասկածանքով 45 և 42 տարեկան երկու տղամարդ է ձերբակալվել - RadioVan.fm

Онлайн

Լրագրողի բրոնզաձույլ արձանի ձեռքը և ոտքը գողանալու կասկածանքով 45 և 42 տարեկան երկու տղամարդ է ձերբակալվել

2021-03-31 14:58 , Право, 875

Լրագրողի բրոնզաձույլ արձանի ձեռքը և ոտքը գողանալու կասկածանքով 45 և 42 տարեկան երկու տղամարդ է ձերբակալվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից Լրագրողի բրոնզաձույլ արձանի ձեռքը և ոտքը գողանալու կասկածանքով հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 45 և 42 տարեկան երկու տղամարդու՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։ Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ մարտի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել էր, որ անհայտ անձինք կոտրել են մայրաքաղաքի Նոր Նորքում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ պղնձե ձեռքը և ոտքերը։

Лента

Рекомендуем посмотреть