Կոմանադոսի հոգեհանգիստը կկայանա վաղը, ցանկության համաձայն՝ նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանոցում - RadioVan.fm

Онлайн

Կոմանադոսի հոգեհանգիստը կկայանա վաղը, ցանկության համաձայն՝ նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանոցում

2021-04-01 19:42 , Общество, 1068

Կոմանադոսի հոգեհանգիստը կկայանա վաղը, ցանկության համաձայն՝ նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանոցում

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ:

«Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին»,-ասված է տարածած տեղեկատվությունում:

Հիշեցնենք՝ լեգենդար հրամանատարը մահացել է երեկ, 81 տարեկանում։ Կոմանդոսի հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ»-ն այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է, որ նրա քաղաքական կտակի համաձայն՝ պետք է կյանքի կոչել հրամանատարի պատգամը՝ Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ հայերի ջանքերով կառուցել կենսունակ, կայուն և ամուր պետություն։

Лента

Рекомендуем посмотреть