Երևանի 9-14 հարկանի 100 շենքի մուտքեր կլուսավորվեն արևի էներգիայով - RadioVan.fm

Онлайн

Երևանի 9-14 հարկանի 100 շենքի մուտքեր կլուսավորվեն արևի էներգիայով

2021-04-05 18:35 , Политика, 1201

Երևանի 9-14 հարկանի 100 շենքի  մուտքեր կլուսավորվեն արևի էներգիայով

Երևանը կօգտագործի արևի էներգիան. բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ, նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ մեկնարկել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Ընտրվել են, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։

Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։

Քաղաքապետարանից ընդգծում են՝ ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

Лента

Рекомендуем посмотреть