Ավելի քան 5000 հերոսի արյունը դեռ չչորացած բարբաջել խաղաղ համագոյակցության մասին՝ չի կարող տեղավորվել գիտակից որևէ հայի հասկացողության մեջ․ ՀՅԴ Կանադայի կոմիտե - RadioVan.fm

Онлайн

Ավելի քան 5000 հերոսի արյունը դեռ չչորացած բարբաջել խաղաղ համագոյակցության մասին՝ չի կարող տեղավորվել գիտակից որևէ հայի հասկացողության մեջ․ ՀՅԴ Կանադայի կոմիտե

2021-04-06 16:24 , Политика, 791

Ավելի քան 5000 հերոսի արյունը դեռ չչորացած բարբաջել խաղաղ համագոյակցության մասին՝ չի կարող տեղավորվել գիտակից որևէ հայի հասկացողության մեջ․ ՀՅԴ Կանադայի կոմիտե

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Կանադայի Կետրոնական Կոմիտեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների նեկայացուցիչների կողմից վերջին օրերին հայտնած կարծիքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Վերջին օրերուն, Հայաստանի Հանրապետութեան կառավարական ղեկին կառչած վարչախումբի որոշ ներկայացուցիչներ՝ հանդէս եկան «տարածաշրջանային համագործակցութեան», Թուրքիոյ հետ «չթշնամանանք»-ի և Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը նսեմացնելու յայտարարութիւններով, միաժամանակ, կասկածի տակ առնելով հայրենիքի պատմական տարածքներու պատկանելիութեան իրողութիւնը։ Օրէ օր աւելի ակնյայտ կը դառնայ թէ Արցախի երրորդ պատերազմի պարտութեան մեղքի ու ամօթի խարանը իր ճակտին կրող այս խմբակցութիւնը՝ ի գործ կը դնէ Նոյեմբեր 9-ի անձնատուական իր համաձայնութեան մութ պայմանաւորուածութիւնները: Ակնյա’յտ է նաև որ օտարամուտ պատուէրներու այս կամակատարները՝ իրենց նորագոյն խաբէութիւններն ու խարդաւանքը կը ծառայեցնեն միմիայն վերարտադրուելու իրենց աղէտալի կամակորութեան:

Դեռ ամիսներ առաջ, նոյնինքն Անգարայի անմիջական ներգրաւուածութեամբ՝ սանձազերծուեցաւ Արցախեան 44-օրեայ պատերազմը , որու պատճառով ալ՝ Հայաստանի ու Արցախի գոյատևելիութիւնը յայտնուեցաւ անմիջական սպառնալիքի տակ: Թուրքիոյ և Ատրպէյճանի հակահայ մոլուցքին ու թշնամանքին պատճառով թափուած աւելի քան հինգ հազար հերոսներու արիւնը դեռ չչորցած, բարբաջել տարածաշրջանային խաղաղ համագոյակցութեան ու բարիդրացիական յարաբերութիւններու մասին՝ չի’ կրնար տեղաւորուիլ գիտակից ու յանձնառու ոևէ հայու հասկացողութեան մէջ:

Այսօր, Ապրիլի 24-ի նախօրէին, երբ հակահայ արշաւի յորձանքը դիմակայելու իրենց առաքելութեան հաւատարիմ Հայ Դատի Յանձնախումբերը ամենուր անհաւասար պայքար կը մղեն թուրք–ատրպէյճանական տանդեմին դէմ, անդին՝ «իմքայլական» իշխանութեանց ներկայացուցիչներու թշնամիին քծնող և ազգադաւ ելոյթները՝ պարզապէս լուրջ հարուած կը հասցնեն տարիներու հետևողական ճիգով ձեռքբերուած Հայ Դատի նուաճումներուն։ Առաւել ևս՝ օտարման սեպ կը խրեն Հայաստանի և Սփիւռքի միջև: Աւելի’ն՝ անոնք նաև լրջագոյն սպառնալիք կը հանդիսանան մեր հայրենիքի ազգային անվտանգութեան: Ցեղասպանութիւնն ու պահանջատիրութիւնը մոռացութեան տալու և քաղաքական ծնկաչոք «իրապաշտութիւն» ձևակերպելու նման փորձերը, լի են միմիայն վնասաբեր զարգացումներով, որոնք կը սարսեն Հայաստանի գոյութեա’ն հիմերն իսկ: Կո’յր պէտք է ըլլալ չտեսնելու Սիւնիքի ու նոյնի’սկ՝ Երևանի հանդէպ Ալիևեան նկրտումներն ու Զանգեզուրի միջանցքով՝ թրքական աշխարհի միաւորման փանթուրքական մահացու վտանգները:

Հայաջնջումն ու Հայաստանի ի սպառ վերացումը տակաւին օրակարգի վրայ ունեցող թրքական երկուորեակ կողմերուն հետ յարաբերութիւնները վերանայելու ու «շտկումներ» ընելու կոչերով հանդէս եկող վարչախումբը՝ ամբողջովի’ն դիմակազերծ եղած է: Ան պարզապէս կը շարունակէ իր «թաւշեայ» խաբեբայութիւնները՝ իրականացնելու դուրսէն թելադրուած իր անձնատուական ծրագիրը:

Ի տես այս բոլորին, Հայոց ցեղասպանութեան 106-ամեակին սեմին կու գանք վերհաստատելու, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վրայ հիմնուած մեր պայքարը աննահանջ է ու մեր իրաւունքները անժամանցելի՛ են, ինչքա՛ն ալ Հայաստանի ներկայ վարչախումբը՝ ցեղասպանութեան գծով համակերպութեան և զիջումներու միտող աններելի ու թրքահաճոյ յայտարարութիւններով հանդէս գայ:

Գանատահայութեան կարողականութիւնն ու մարդուժը Հայաստանի ու Արցախի բազմակողմանի զարգացման ծառայեցնելը մեր առաքելութիւնն է: Արցախի պետականութեան ամրակայման, պատերազմէն ետք դժուարութիւններու յաղթահարման և կենսական կարիքներուն անսալու ուղղութեամբ` ՀՅԴ Գանատայի կառոյցը կը վերահաստատէ իր ամբողջական ներուժը ի գործ դնելու Հայաստանի և Արցախի հանդէպ իր յանձնառութեանց գծով։ Այս բոլորով հանդերձ, կը դատապարտե’նք ու երի’ցս կը մերժենք իշխող վարչախումբի դաւադիր վարքագիծն ու կեղծ խաղաղութեան իր օրակարգը:

Այնքան ատեն որ Թուրքիան և Ատրպէյճանը կը շարունակեն իրենց թշնամանքը մեր ազգի ու հայրենիքի հանդէպ, մենք կը շարունակենք մեր յարատև պայքարը՝ անոնց սադրանքներուն ու փանթուրքիստական ախորժակներուն դէմ:

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէ

Ապրիլ 5 2021»:

Лента

Рекомендуем посмотреть